«Բաքվի խումբը» հերթական անգամ փորձել է ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն։
«Ադրբեջանի այս ապարդյուն փորձերը մեր անդրծովյան տարածքներում անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ հպարտությամբ ցուցադրել են Նոր Կալեդոնիայում ադրբեջանական դրոշների լուսանկարները:
Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն անգամ դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունների կապակցությամբ՝ բոլորովին անտեղի նրան մեղադրելով «հակաադրբեջանական հայտարարությունների մեջ»։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում երկու հանդիպում է անցկացվել, որոնք հայտնի են Բաքվի նախաձեռնություն անունով, որը կոչ է անում ապագաղութացնել Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական բոլոր տարածքները: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ֆրանսիայի արտգործնախարար Ֆրանսուա-Նոել Բյուֆեն այցելել էր տարածք, որը դեռ վերականգնվում էր արյունահեղ անկարգություններից հետո, որոնց հետևանքով 13 մարդ էր զոհվել և մինչև 1 միլիարդ դոլարի վնաս հասցվել:
Անկարգությունների պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ընտրական բարեփոխում անցկացնելու փորձն էր:





























