Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջուըմ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: 

«Խաղաղությունը խոստում չէ, այլ ուժեղ լինելու կարողություն: Իսկ ուժեղ լինելու համար անհրաժեշտ է հզոր բանակ, զարգացած տնտեսություն և արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Այս բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար։

Հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրա՝
-բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել իրականությունը և թույլ չտալ կեղծել այն, 
-համախմբել ուժերը և հստակ քայլեր ձեռնարկել սպասվող սպառնալիքները  չեզոքացնելու ուղղությամբ»,- գրել է նա: