Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բին Թալալը եւ նրա հոլդինգային ընկերությունը` Kingdom Holding-ը, 300 մլն դոլար են ներդրել` Twitter-ի միկրոբլոգային ծառայությունում` «ռազմավարական մասնաբաժին» ունենալու համար: Այդ մասին ասված է «արաբական Մերդոք» մականունի արժանացած արքայազնի ընկերության կողմից այսօր տարածված մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, ներդրումն ամիսներ տեւող բանակցությունների արդյունք է: Առաջարկված գումարով արքայազնը հնարավորություն ունի ձեռք բերել Twitter-ի բաժնետոմսերի 4 տոկոսը:
FORBS ամսագիրը պնդում է, որ «արաբական Մերդոքը» էջ ունի Twitter-ում, բայց նա գերադասում է կարճ SMS հաղորդագրությունների ծառայությունը: Նրա կինը` արքայադուստր Ամիրա աթ-Թավիլը, ընդհակառակը, պատբերաբար օգտվում է միկրոբլոգների համակագից: Նրա հաղորդագրություններին հետեւում են ցանցի 30 հազարից ավելի օգտվողները:
56-ամյա Ալ-Վալիդ բին Թալալը, վայելելով արաբական աշխարհի «ամենաառաջադեմ» արքայազնի հեղինակությունը, զբաղեցնում է 26-րդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: FORBS ամսագիրը նրա հարստությունը գնահատում է 19,6 միլիարդ դոլար, որը հնարավորություն է տալիս նրան անվանել արաբական աշխարհի ամենահարուստ մարդը: Արքայազնը նման կարողություն է ձեռք բերել իր ներդրումների շնորհիվ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























