Տեխաս նահանգի Ամարիլո քաղաքի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է տեղի ոստիկանության վարչությունը։

Հունվարի 26-ին, ժամը 02:00-ի սահմաններում մեքենան մոտեցել է ակումբի դռանը։ Ամարիլոյի 23-ամյա բնակիչ Ռոբերտ Քենի Նոքսը դուրս է եկել մեքենայից եւ կրակ բացել։ Ինը մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Այնտեղ վիրավորներից մեկը մահացել է ստացած վերքերից։

Ե՛վ կրակողը, ե՛ւ մեքենայի վարորդը մեղադրվում են սպանության եւ հրազենի կիրառման համար։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։