Իրանը տեղեկություններ չի փոխանակել ԱՄՆ նոր վարչակազմի հետ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։ Այս մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին։
«ԱՄՆ-ում նոր կառավարության իշխանության գալուց մի քանի օր է անցել, սակայն հաղորդագրությունների փոխանակում չի եղել։ Դեռեւս վաղ է խոսել որեւէ կապի մասին, թեեւ Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով հաղորդագրությունների փոխանակման պաշտոնական ալիք կա եւ կլինի»,- ISNA գործակալության հարցազրույցում ասել է փոխարտգործնախարարը։
Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք գործարկված Մասկատի միջոցով հաղորդագրությունների ալիքը փակվել է, «կային այլ երկրներ, որոնք հաղորդագրություններ էին ստանում եւ փոխանցում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ»:





























