Փարիզի արեւելքում, 12-րդ օկրուգի թաղաքապետարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը։

Նրա տեղեկացմամբ՝ հրդեհն սկսվել է գիշերը, սակայն 153 հրշեջների ջանքերի եւ 60 միավոր հատուկ տեխնիկայի շնորհիվ հաջողվել է հրդեհը մարել արդեն առավոտյան։

Հրդեհը, որն սկսվել էր շենքի տանիքում, կարող էր հանգեցնել սուր աշտարակի փլուզմանը, սական փրկարարների օպերատիվ աշխատանքը թույլ է տվել բացառել իրադարձությունների նման զարգացումը։

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան։ Միջադեպի հետեւանքների վերացման ընթացքում անձնակազմը կաշխատի հարեւան 11-րդ օկրուգի թաղապետարանում։ Հրդեհի պատճառները պարզվում են։