ԵՄ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են կրկին երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին սոցցանցում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Սա կշարունակի Մոսկվային զրկել իր պատերազմը ֆինանսավորելու եկամուտից։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած վնասի համար»,- գրել է նա։