Երկուշաբթի օրը Ինդիանա նահանգի Էլկհարթ քաղաքի սուպերմարկետում հրաձգության հետեւանքով երկու մարդ է մահացել: Այս մասին տեղեկացրել է Fox News-ը։

Նրա խոսքով՝ կրակողին սպանել են դեպքի վայր ժամանած ոստիկանները։ Փոխհրաձգության ժամանակ երկու իրավապահներ վիրավորվել են, նրանք հոսպիտալացվել են, նրանց վիճակի, ինչպես նաեւ հանցագործության դրդապատճառների մասին տեղեկություններ չկան։