Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը դեկտեմբերի վերջին-հունվարի սկզբին կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է իրանական Asriran կայքը:
Ահմադինեջադը Հայաստան կայցելի Հայաստանի նախագահի հրավերով: Բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերությունների քննարկումն է: Այցը կարող է տեւել մինչեւ երկու օր:
Հիշեցնենք, Իրանի նախագահի այցը Հայաստան պետք է կայանար հունիսի 6-ին, բայց տեխնիկական պատճառներով հետաձգվել էր, քանի որ այցի ընթացքում սպասվող փաստաթղթերը պատրաստ չէին եղել:




























