Սխալ հարցեր ես տալիս: Այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուրում» այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը NEWS.am-ի հարցին, թե կիսո՞ւմ է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի տեսակետը, որ Հադրութն ու Շուշին պետք է հետ բերենք:
«Այդ հարցը ինչի՞ ես տալիս, այսօր բանակի կազմավորվան 33-ամյակն է եւ հիմա կենտրոնանանք այն բանակի վրա, որը շատ խնդիրներ կարող է լուծել: Սխալ հարցեր ես տալիս»,-ասաց նա:
Հատկանշական է, որ այդ պահին Անդրանիկ Քոչարյանն ու Սասուն Միքայելյանը քայլում էին կողք կողքի:





























