Դա դատական խնդիր է, իմ խնդիրը չի դա: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր զոհված զինծառայողների ծնողներին են հետապնդում, գեներալ ունենք կալանավորված:
Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը հայտարարել է, որ չպետք է սրբադասսել բանակը, ինչը ուղիղ հակադրվում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքին և ինքը դրան չի ընդդիմանում, Միքայելյանը կոչ արեց չքաղաքականացնել հարցերը. «Ես Վազգեն Սարգսյանի գործն եմ շարունակում մինչեւ այսօր: Ես չեմ ուզում, որ այսօր ինչ-որ բաներ ասեմ, հարցազրույց չեմ տալիս, որ չխանգարեմ ընդհանուր ընթացքին:
Մենք դիրքերում ենք, մեր գործն ենք անում բանակի կողքին կանգնած, որ հայ զինվորը կամաց-կամաց վերապատրաստվի և մարտունակ բանակ կունենանք։ Բանակի հիմնական խնդիրը համարում եմ համախմբվածությունը հայ ազգի: Ես չեմ կարող ասել՝ բանակի առջև դրված խնդիրը որն է, դա գաղտնիք է»,-ասաց նա:











