Google-ը իր Google Maps սերվիսում Մեքսիկական ծոցը կվերանվանի Ամերիկյան ծոցի, ինչպես նաեւ Դենալի լեռը՝ Մակքինլի լեռան այն բանից հետո, երբ համապատասխան փոփոխությունները հայտնվեն Աշխարհագրական անվանումների տեղեկատվական համակարգում (GNIS)։
«Մենք ունենք պաշտոնական պետական ռեսուրսներում փոփոխություններից հետո անունները վերանվանելու հաստատված պրակտիկա։ Աշխարհագրական անվանումների համար այս նպատակներին ծառայում է GNIS-ը: Երբ դա [վերանվանումը GNIS-ում] տեղի ունենա, մենք անմիջապես կթարմացնենք Google Maps-ը՝ նշելով Մակքինլի լեռ եւ Ամերիկյան ծոց անվանումները»,- տեղեկացրել է կորպորացիան X-ում՝ պատասխանելով օգտատերերի հարցերին, թե արդյոք տեխնոլոգիական հսկան կփոխի նշյալ օբյեկտների անվանումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան հրամանագրից հետո։
Միեւնույն ժամանակ, Google-ը նշել է, որ այն դեպքում, երբ աշխարհագրական օբյեկտների անունները տարբերվում են տարբեր երկրների համար, այդ երկրների բնակիչները տեսնում են միայն պաշտոնական անվանումն ընդունող երկրում, մինչդեռ այլ տարածաշրջանների բնակիչների համար անվան երկու տարբերակն էլ արտացոլվում է։



























