Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «BMW» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով այնուհետև «Hyundai»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը, իսկ «BMW»-ն մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: