Իսրայելը Գազայի հատվածում բռնել Իրանի պետական​​հեռուստառադիոընկերության թղթակցին։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Փեյման Ջաբալին։

«Մեր տվյալներով՝ լրագրողը բռնվել է սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) կողմից եւ պահվում է կալանքի տակ։ Քանի որ [նրա] ընտանիքը չի ցանկանում լայնորեն հրապարակել այս մասին, նա դեռեւս գտնվում է ռեժիմի գերության մեջ, բայց ոչ Գազայում, այլ օկուպացված տարածքներում... Հուսով ենք, որ նա շուտով ազատ կարձակվի»,- նրա խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։