Հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողների շարանցմամբ՝ ռազմանվագախմբի ուղեկցությամբ, որին հաջորդել է պատվոպահակային վաշտի զինծառայողների ցուցադրական դեֆիլեն։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Հիշեցնենք` 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: