Նիժնի Նովգորոդի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ռուս ուղղափառ եկեղեցու Ղազախստանի Միտրոպոլիտական շրջանի Կոկշետաու թեմի առաջնորդ Սերապիոն արքեպիսկոպոսը (աշխարհիկ անունը՝ Սերգեյ Կոլոսնիցին):  Կոկշետաուի Հարության տաճարի նրան ուղեկցեղ վանական Եվլոգինը հոսպիտալացվել է ուղեղի ցնցումով, հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի մամուլի ծառայությունը։

Վթարը տեղի է ունեցել M12 մայրուղում՝ Պիլնա գյուղի մոտ։ Քահանան Կոկշետաուից մեկնում էր Մոսկվա՝ մասնակցելու Սուրբ Ծննդյան ընթերցումներին։ Նշվում է, որ մեքենան «վթարի է ենթարկվել», այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նիժնի Նովգորոդի պետավտոտեսչությունն այսօր հայտնել է M12 մայրուղում տեղի ունեցած վթարի մասին։

Տեղեկության համաձայն՝ հրդեհ է բռնկվել Կազանի ուղղությամբ ընթացող բեռնատարում։ Հակառակ գոտիով ընթացող Volvo-ի վարորդը տեսել է հրդեհը և հանկարծակի արգելակել, որից հետո Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է նրան։ Արդյունքում Nissan-ի ուղևորը մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Սերապիոն արքեպիսկոպոսը ծնվել է 1964 թվականին Ղազախական ԽՍՀ Ջամբուլի Պոդգորնի գյուղում։ Բանակն ավարտելուց հետո 1985-1959 թվականներին սովորել է Մոսկվայի հոգևոր ճեմարանում։ 2013 թվականին նա ընտրվել է Կոկշետաուի և Ակմոլայի եպիսկոպոս, միաժամանակ ստացել է վարդապետի աստիճան։ 2022 թվականին Մոսկվայի Փրկչի տաճարում պատրիարք Կիրիլը նրան շնորհել է արքեպիսկոպոսի աստիճան, գրում է Коммерсант-ը։