Հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Lexus» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով «Mitsubishi»-ն գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և տեղում բժիշկների կողմից բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը:




























