«Այն քաղաքացիները, որոնք չունեն մանկապարտեզի, դպրոցի կամ բուհի տարիքի զավակներ, իրենք այդ սոցիալական կրեդիտը կարող են ետ ստանալ իրենք իրենց կրթության վրա ծախսվող գումարներից»։ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, ներկայացրել համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հետ կապված որոշ հնարավորություններ։
«Սա այս բարեփոխման կարևոր նպատակներից մեկն է, որ քաղաքացիներին խթանենք՝ ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց որակավորման բարձրացմանը, կրթության բարելավմանը։ Համընդհանուր հայտարարագրի համակարգը հնարավորություն է տալիս այդպիսի ֆինանսական հետվճար ստանալ՝ վճարած եկամտային հարկերից։ Երբ քաղաքացիներն այս ուղղությամբ ծախսեն գումար և բարձրացնեն իրենց որակավորումը, դա նշանակում է, որ ավելի լավ աշխատանք ունենալու, ավելի բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կունենան, և ավելի բարձր կենսամակարդակ ապավովելու հնարավարություն կստանան»,- նշել է նա։





























