Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հաջողությամբ իրականացրել է իր 100-րդ հրթիռի արձակումը Շրիհարիկոտայի տիեզերակայանից։
«Առաքելությունը հաջող է իրականացվել։ Հնդկաստանը նոր բարձունքների է հասնում տիեզերագնացության ոլորտում»,- նշվել է կազմակերպության X-ի հայտարարությունում, որտեղ վարվել է նաեւ պատմական արձակման հեռարձակումը:
GSLV (Geosynchronous Satellite Launch Vehicle, «կրիչ հրթիռ երկրասինքրոն արբանյակների արձակման համար) կրիչ հրթիռը ուղեծիր է արձակել Navigation with Indian Constellation (NavIC) շարքի նավիգացիոն արբանյակ, որը նախատեսված է Հնդկաստանի, ինչպես նաեւ հարեւան երկրների օգտատերերին ճշգրիտ գտնվելու վայրի, արագության եւ ժամանակի մասին տվյալներ տրամադրելու համար:
Առաջին մեծ հրթիռի մեկնարկը Շրիհարիկոտայից տեղի է ունեցել 1979թ. օգոստոսի 10-ին։ Այդ ժամանակ ISRO-ն տիեզերք էր ուղարկել կրիչ հրթիռ արբանյակների արձակման համար: ISRO-ն ներկայում գործարկում է երկու մեկնարկային հարթակ Շրիհարիկոտայում գտնվող Սաթիշ Դհավանա (SDSC) տիեզերական կենտրոնի տարածքում։




























