Ճապոնիայում 2024 թվականին դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում ռեկորդային թվով ինքնասպանություններ են գրանցվել՝ երկրում ինքնասպանությունների ընդհանուր անկման պայմաններում: Այս մասին են վկայում երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության հրապարակած տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մոտ 124,5 միլիոն բնակչություն ունեցող Ճապոնիայում ինքնասպանությունների ընդհանուր թիվը 2024 թվականին կազմել է 20268՝ պատմության մեջ երկրորդ ամենացածր ցուցանիշը, երեխաների շրջանում՝ 527։ Տարվա ընթացքում ինքնասպանությունների ընդհանուր թիվը նվազել է 1569-ով։ Միևնույն ժամանակ, ինքնասպանությունների ճնշող մեծամասնությունը (13763) արվում է արական սեռի կողմից։ Երեխաների շրջանում ամենաշատ ինքնասպանությունները (349) տեղի են ունեցել ավագ դպրոցի աշակերտների շրջանում։




























