Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 37 միլիոն 796 հազար 993 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել Երևանում և ՀՀ մարզերում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի գործունեությամբ զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի նկատմամբ։
Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ կազմակերպությունում արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։





























