ԱՄՆ ռազմածովային ուժերն իր անձնակազմին արգելել են օգտագործել չինական DeepSeek-ի արհեստական ինտելեկտի (AI) աջակցությամբ գործող չաթ-բոտը: Այս մասին երեքշաբթի հայտնել է CNBC-ն, որը ստացել է հունվարի 24-ին ուղարկված ծանուցագրի պատճենը։
Այն ասում է, որ DeepSeek-ի AI-ն «որևէ կերպ» չպետք է օգտագործվի «մոդելի ծագման և օգտագործման հետ կապված հնարավոր անվտանգության և էթիկական մտահոգությունների պատճառով»: Ռազմածովային ուժերի անձնակազմի բոլոր անդամներին խնդրել են «հրատապ կերպով ձեռնպահ մնալ» DeepSeek-ի մոդելի «ներբեռնումից, տեղադրումից եւ օգտագործումից»: մոդելի օգտագործումը»:
ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հաստատել է այդ պահանջի իսկությունը CNBC-ին:
Հունվարի 20-ին DeepSeek-ը թողարկել է իր R1 չաթ-բոտի նոր տարբերակը, որը, ըստ նրա, գերազանցում է ԱՄՆ-ում գործող OpenAI-ի ChatGPT-ի նորագույն տարբերակը: Միաժամանակ փորձագետները նշում են, որ չինական չաթ-բոտի մշակողները շատ ավելի քիչ գումար են ծախսել՝ համեմատած OpenAI-ի հետ։



























