Հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: