Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է լրագրող Արմեն Դուլյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա լրագրող, հեռուստա և ռադիոմեկնաբան, իմ համադասարանցի Արմեն Դուլյանի անժամանակ մահվան մասին:

Արմենը և ես տարիներ սովորել ենք միևնույն դասարանում: Նա միշտ աչքի է ընկել իր ինքնատիպ ոճով, գրագետ ու անաչառ խոսքով:

Որտեղ էլ աշխատել է Արմենը, մշտապես առանձնացել է իր սուր լրագրողական ոճով, քննադատական մտածողությամբ և մտքի պարզությամբ։

Կորստի այս ծանր պահին ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Արմեն Դուլյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և կիսում նրանց վիշտը»: