Այսօր՝ հունվարի 29-ին, ավտովթար ՝ տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Արարատ քաղաքի Շահումյան փողոցում բախվել են «Opel» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:





























