Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է մի կին այն բանի համար, որ «բազմաթիվ կեղծամներ» է օգտագործել՝ 14 հոգու փոխարեն ներկայանալու և նրանց փոխարեն Մեծ Բրիտանիայի քաղաքացիության թեստեր հանձնելու համար։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ 61-ամյա անանուն կինը օգնել է դիմորդներին՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց, ձեռք բերել «անարդար առավելություն»՝ անցնելով «Կյանքը Մեծ Բրիտանիայում» պարտադիր թեստը:

Երկուշաբթի օրը քննիչները կնոջը ձերբակալելու հրաման են տվել Լոնդոնի հյուսիսում գտնվող հասցեներից մեկում՝ տեղեկություն ստանալուց հետո, որ նա 2022 թվականի հունիսից մինչև հաջորդ տարվա օգոստոսը ամբողջ երկրով մեկ այցելել է թեստավորման կենտրոններ՝ օգտագործելով կեղծ անձը հաստատող փաստաթղթեր և բազմաթիվ քողարկումներ՝ հայտնաբերումից խուսափելու համար:

Սպաները նշված հասցեում առգրավել են «մի քանի կեղծ փաստաթղթեր և մի շարք կեղծամներ, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են խարդախության սխեմայի մեջ»՝ ավելացրել են նրանք: Կինը շարունակում է մնալ կալանքի տակ՝ հայտնում է ՆԳՆ-ն։