ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Աjս մասին  NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: