ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը որակել է որպես ողբերգական պատահականություն։
«Ինձ տեղեկացրել են Ռեյգանի անվան օդանավակայանում տեղի ունեցած սարսափելի միջադեպի մասին: Աստված օրհնի նրանց հոգիները»,- նշել է ԱՄՆ նախագահը գրավոր հայտարարությունում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Թրամփը շնորհակալություն է հայտնել արտակարգ դրության վայրում աշխատող փրկարարներին «անհավանական աշխատանքի համար»։ «Ես հետեւում եմ իրավիճակին եւ մանրամասներ կներկայացնեմ դրանց հասանելի դառնալուն պես»,- ավելացրել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը:





























