Միջազգային «Escher» ընկերության «Riposte Essential» արտադրանքն ընտրվել էր «Հայփոստի» կողմից` ընկերության բաժանմունքների արդիկանացման համար, հաղորդում է «Stock Market Wire»-ը:
Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստը» «Riposte Essential» ծրագիրն իր փոստային ցանցում կօգտագործի նաեւ 2012թ. ընթացքում:
«Escher» ընկերությունը հաղորդել է, որ լիցենզիա, ծառայություններ եւ մատակարարում նախատեսող պայմանագրի արժեքը 1,5 մլն դոլար է` առաջին հինգ տարվա համար:
«Riposte Essential»-ը փոքրածավալ ձեռնարկությունների համար համալիր լուծում է առաջարկում: Արտադրանքը փոստային օպերատորների կողմից ներկայումս օգտագործվում է ողջ աշխարհում:
Այս կապակցությամբ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լիամպ Չարչը հայտարարել է. «Մենք ուրախ ենք, որ «Հայփոստը» ընտրել է «Escher Group»-ի արտադրանքը` իր ծրագրային ապահովման համար: Մեր արտադրանքը ճկունություն կհաղորդի հայկական փոստային ծառայությանը` բիզնես-միջավայրի փոփոխություններին արձագանքելու առումով»:




























