Մենք պահանջում ենք ամեն ինչը վերանայել, ավելի ճիշտ լուծում տալ, աշխատեք ձեր պարգևավճարները պակասացրեք, ձեր ծախսերը պակասացրեք, որ բյուջեն տեղում լինի: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Նունե անունով. Նրանք բողոքում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու, նաեւ համընդհանուր հայտարարագրման դեմ:
«Բյուջեն պահվում է սահմանների համար, զինվորների համար, ոչ թե նստած դուք պարգևավճարներ տաք, իսկ սահմանում կանգնած տղերքին 180-200 հազար փող վճարեք:
Մենք պայքարում ենք մեր երկրի համար, դուք պայքարում եք մեզ երկրից հանելու համար, մենք չենք գնալու, մենք պայքարելու ենք, մենք ամուր ենք, մենք ուժեղ ենք, մենք կմնանք մեր երկրում ու կհասնենք մեր ուզածին: Դուք պետք է մեր կողքին լինեք, ոչ թե մեր մեջքից խփողների, մենք ի վիճակի չենք սրանից ավել վճարելու»,-ասաց նա:
«Մեզ ինչի համար են գույքագրում, մենք կոռուպցիա չունենք, կոռուպցիան թող նայեն իշխանության մեջ։ Մերը պարզ ստվեր է, կոմպյուտերը պահում են դեմքներիս, արդեն ցույց է տալիս՝ ով ինչքան ներմուծում ունի, ինչ բանկային հաշիվ ունի, ինչ սեփականություն ունի:
Մարդիկ կան, մի 10 հատիկ առնում են, որ տանեն 1000 դրամ ավել վաճառեն, որ հացի փող առնեն, այդ մարդը ո՞նց կարա փաստաթուղ թ բերի: Դուք ուզում եք մարդու վերջին կոպեկը ձեռքից առնե՞ք»:





























