Շվեդական դատարանը տուգանել է մի տղամարդու, ով հարբած է եղել և դրոն է վարել։ Տուգանքը կազմում է 32,000 կրոն (2,900 դոլար), ինչը երկրում առաջին դեպքն է, երբ ինչ-որ մեկը պատասխանատվության է ենթարկվում հարբած վիճակում անօդաչու թռչող սարք շահագործելու համար, հայտնում է SVT-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Classic Car Week ռետրո մեքենաների փառատոնի ժամանակ, որը տեղի է ունեցել թագավորության կենտրոնական մասում գտնվող Ռատվիկեում: Տեղանքի վրա ժամանակավորապես գործում էր ոչ թռիչքային գոտի: Անօդաչու թռչող սարքը վարող տղամարդու արյան մեջ ալկոհոլի մակարդակը 0,69 պրոմիլ է եղել:
Շրջանային դատարանի նախագահ Կարին Հելմոնտը բացատրեց, որ դատավճիռը կայացնելու համար օգտագործվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսված տույժի սանդղակը: «Դա ինքնաթիռ է, նույնիսկ եթե ինքն իրեն թռչում է: Դա կառավարվում է գետնի վրա գտնվող ինչ-որ մեկի կողմից, և այն կարող է ընկնել մեծ բարձրությունից և ինչ-որ մեկին վիրավորել»,- մեկնաբանել է նա։
Շվեդիայում հարբած վիճակում դրոն վարելու համար առաջին անգամ տուգանք են նշանակել

Հասանելի է
русский


























