Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Հաջորդիվ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: