Հունվարի 26-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Միրաժ» գիշերային ակումբում գողություն է կատարվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը նշված հասցեից անհայտ անձը գողացել է Երևանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ․-ի «Ստեֆանո Ռիչի» բրենդի ձմեռային վերարկուն՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս:

Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։