ԵՄ խորհուրդը ևս 2 տարով երկարաձգել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը։ Հայաստանում ԵՄ առաքելության X-ի էջում նշվում է, որ առաքելույթունը կգործի մինչև մինչև 2027թ․ փետրվարի 19-ը։

«Առաքելության մանդատային խնդիրները մնում են անփոփոխ. ԵՄ առաքելությունը Հայաստանում կմնա անզեն քաղաքացիական առաքելություն: Մենք հպարտ ենք, որ հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել Հայաստանի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի այդ հատվածում տիրող իրավիճակին։

«Շնորհակալ ենք տեղի գյուղացիներին սուրճի և հյուրընկալության համար։  Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը հպարտ է համայնքի նկատմամբ վստահության համար և հավատարիմ կմնա տարածաշրջանի անվտանգությանը»,-նշել է Մարկուս Ռիտերը։