Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին հինգշաբթի օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել և բանակցություններ է վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Մոհամմադ Իսմայիլ Դարվիշի և խորհրդի անդամների հետ՝ հայտնում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։

Հինգշաբթի օրը ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին Կատար կատարած այցի շրջանակներում բանակցություններ է վարել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի հետ։