Հունաստանի իշխանությունները ձերբակալել են թուրք տղամարդուն՝ վերջինիս նավի վրա թաքցրած տասնյակ զենքեր հայտնաբերելուց հետո, երբ նա հիվանդացել է և կորցրել նավի կառավարումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Առափնյա պահակախումբը հայտնել է, որ արձագանքել է երեքշաբթի օրը Ալեքսանդրապոլի նավահանգստի մոտ՝ Թուրքիայի հետ Հունաստանի սահմանին մոտորանավակի շարժման մասին հաղորդագրություններին:

Սպաները նավում հայտնաբերել են 61 հրազեն, այդ թվում՝ ատրճանակներ և ավտոմատ հրացաններ, ինչպես նաև խլացուցիչներ և մոտ 3000 փամփուշտներ, այդ թվում՝ ռազմական նշանակության զինամթերք:

Իշխանությունների խոսքով՝ նա ձերբակալվել է ապօրինի ներկրման, մաքսանենգության, հանցավոր նպատակներով օգտագործելու համար զենք և զինամթերք փոխադրելու և պահելու մեղադրանքով։ Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ նավն առգրավվել և ափ է հանվել ստուգման համար: