Ընտանիքի վեց անդամ է զոհվել Նյու Յորքի հյուսիսում գտնվող տանը բռնկված հրդեհի հետևանքով՝ հայտնում է Associated Press-ը։

Հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ ուժեղ հրդեհը բռնկվել է երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, Մասենայում գտնվող մի ընտանիքի տանը, որը գտնվում է Սուրբ Լոուրենս գետի մոտակայքում և Կանադայի հետ հյուսիսային սահմանին:

Ուժեղ քամին սաստկացրել է կրակը, և այն արագ պատել է տունը։ Հրշեջներին հաջողվել է տուժածներին դուրս բերել տնից, սակայն նրանք ավելի ուշ մահացել են հիվանդանոցում։ Նահանգի և շրջանի հրշեջները հետաքննում են հրդեհի պատճառները, սակայն հայտնել են, որ իրենց կարծիքով, այն սկսվել է խոհանոցում: