Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև դեռևս շփումներ չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերն այն մասին, որ ինքը Պուտինի հետ չի քննարկել Վաշինգտոնում ավիավթարը։
«Չի եղել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ղեկավարները զրույց են ունեցել։
Ավելի վաղ, լրագրողները ԱՄՆ նախագահից հետաքրքրվել էին, թե արդյոք նա ինքնաթիռի կործանման հետ կապված կապ է հաստատել Պուտինի հետ, քանի որ զոհվածների թվում ռուսներ կան։ «Ոչ։ Ես որևէ շփում չեմ ունեցել [Պուտինի հետ] այդ թեմայով», - պատասխանել է Թրամփը Սպիտակ տանը ելույթի ժամանակ, որը մեկնաբանվել է որպես ակնարկ, որ այլ թեմաներ են քննարկվել։
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույց դեռ չի եղել

Թեմա




























