Ս.թ. հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԱԾ-ն, որը նաեւ հրապարակել է այդ անձանց անունները.
Միլադ Ղահրամանիաֆշար

Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու

Մեհդի Մոհամմադի

Համեդ Ազիզի Մալեկի

Նադեր Ղաֆարի

«Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են մի խումբ մարդիկ Երեւանի Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգը երգում:



























