«Շատ ուղևորություն կատարող մարդկանց չենք հորդորում օգտվել այդ 150 դրամից. մենք հորդորում ենք ձեռք բերել ամսական, եռամսյակային կամ տարեկան փաթեթներ և մեկ ուղևորության արժեքը կլինի 150 դրամից էլ ցածր, կամ դրան հավասար»։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Յուրաքանչյուր քաղաքացի իր ուղևորափոխադրումների քանակից ելնելով փաթեթային տրամաբանության մեջ պետք է իրականացնի հաշվարկ և ստանա իր մեկ ուղևորության արժեքը: Այս որոշմամբ, եթե անձը կատարում է մեկ ուղևորություն, սահմանվում է 150 դրամ»,–ասաց Գրիգորյանը: