ԱՄՆ կոնգրեսականներին չի թույլատրվում օգտագործել չինական արհեստական ինտելեկտի (AI) չաթբոտ DeepSeek-ը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գերատեսչություններին ուղարկված նամակը։
«DeepSeek-ը ներկայումս վերանայվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից և ներկայումս հաստատված չէ պաշտոնական օգտագործման համար»,- ասվում է ծանուցման մեջ:
Չինական DeepSeek ընկերությունը հունվարի 20-ին թողարկեց իր R1 չաթբոտի նոր տարբերակը, որը, ըստ նրա, գերազանցում է OpenAI-ի առաջադեմ ChatGPT-ին: Ընդ որում, չինական չաթբոտի մշակողները, ինչպես նշում են փորձագետները, շատ ավելի քիչ գումար են ծախսել, քան OpenAI-ը։ Շուկաները խիստ արձագանքեցին նոր արտադրանքին. Nasdaq ամերիկյան տեխնոլոգիական ինդեքսն առևտրում ընկավ ավելի քան 3%-ով, իսկ OpenAI-ի թանկարժեք չիպերի մատակարար Nvidia-ի բաժնետոմսերն ընկան 16,86%-ով:
ԱՄՆ կոնգրեսականներին արգելվել է DeepSeek օգտագործել. Axios

Հասանելի է
русский



























