Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանի Խինդարխ գյուղում, որը գտնվում է Բաքվից 300 կմ հեռավորության վրա, բնակելի շենքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ երկուսը։ Այս մասին հայտնում է Հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Դրա խոսքով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել կեսօրին մոտ։ Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում։
Աղջաբեդիի շրջանի դատախազությունում հետաքննություն է ընթանում։ «Ներկայումս դատախազների կողմից կատարվում է դեպքի վայրի զննություն և այլ դատավարական գործողություններ»,- նշել են գլխավոր դատախազությունից։
Report լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձեռքի նռնակը պայթել է այն բանից հետո, երբ այն հայտնաբերել և տուն է բերել մանկահասակ երեխան։ Նշվում է, որ մահացածներից երեքը անչափահաս էին։

Հասանելի է
русский



























