Հունվարի 29-ին Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում Կումբհ Մելա կրոնական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 7մարդ է զոհվել և ավելի քան 10-ը վիրավորվել:
Փառատոնի ժամանակ հրմշտոցը տեղի է ունեցել մոտ 3 կմ հեռավորության վրա նմանատիպ դեպքի վայրից, որի հետևանքով զոհվել է 40 հավատացյալ։ Այս մասին հայտնում է Hindustan Times թերթը՝ հղում անելով ոստիկանությանը: Այս ողբերգության ֆոնին պետական իշխանությունները լռեցին երկրորդ հրմշտոցի և զոհերի մասին։
Kumbh Mela փառատոնն անցկացվում է Հնդկաստանի հյուսիսում 12 տարին մեկ անգամ։ Հունվարի 13-ից փառատոնին արդեն մասնակցել է ավելի քան 110 միլիոն ուխտավոր՝ լողանալով Գանգես գետում։ Ակնկալվում է, որ ընդամենը 45 օրվա ընթացքում փառատոնը կներգրավի 450 միլիոն մարդու, այդ թվում՝ 1,5 միլիոն օտարերկրացիների:





























