Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը դեկտեմբերի 19-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական զարգացման բանկի խորհրդի հերթական նիստին:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվելու են Բանկի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցեր: