Ինչ-որ պահից ես սկսեցի բազմաթիվ նամակներ ստանալ օդի աղտոտվածության մասին և սկսեցի անհանգստանալ: Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը զեկուցել է, որ հանձնարարական է տվել այս հարցով աշխատանքային խումբ ստեղծել։

Նրա խոսքով, ինքը հանձնարարականներ է տվել ակտիվորեն աշխատել` փոխվարչապետի գրասենյակի, բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությամբ։