Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը կայացել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի պարգեւների հանձնման արարողությունը անձանց, որոնք ավանդ են ներդրել ԼՂՀ զարգացման եւ կայացման գործում:
ԼՂՀ ղեկավարի հրամանագրով «Երախտագիտություն» շքանշանով պարգեւատրվել են ՌՀՄ տարածքային կառույցի նախագահ Կամո Գասպարյանը, մեկենաս, Unistream bank ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը, մեկենաս Միքայել Մելյանը, Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, «Գրանտ ինվեստստրոյ» միավորման գլխավոր տնօրեն Հրանտ Պողոսյանը:
«Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրվել են Կամո Ավագումյանը, Աշոտ Խաչատրյանը, Գարիկ Պողոսյանը, Գենադի Ստեփանյանը, Գեորգի Տրապեզնիկովը: «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի է արժանացել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:




























