Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Հայտնում են նախագահի աշխատակազմից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է 2024 թվականի լավագույն մարզիկներին և նշել, որ սպորտի ոլորտում իր ղեկավարած գերատեսչության քաղաքականությունն ուղղված է բարեփոխումների շարունակական իրականացմանը, նպաստավոր պայմանների ստեղծմանը և ավելի շատ մարդկանց սպորտով զբաղվելու խրախուսմանը։

62956.jpg (1.42 MB)

Այնուհետև, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական խոսք է ասել, հանձնել պարգևները և մաղթել մարզիկներին նոր հաղթանակներ ու հաջողություններ։

Տարվա լավագույն մարզիկ անվանակարգում մրցանակ են ստացել Արթուր Ալեքսանյանը, Արթուր Դավթյանը, Վարազդատ Լալայանը: Լավագույն կին մարզիկ անվանակարգում՝ Ալեքսանդրա Գրիգորյանը:

62962.jpg (1.59 MB)

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկը Գրետա Վարդանյանն է:

62963.jpg (1.62 MB)

Լավագույն թիմ (շախմատ) անվանակարգում Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:

62964.jpg (1.54 MB)

Լավագույն երիտասարդ մարզիկ անվանակարգում մրցանակը հանձնվել է Էմմա Պողոսյանին:

62965.jpg (1.50 MB)

Վերադարձ մեծ սպորտ կամ հայտնություն անվանակարգում՝ Հռիփսիմե Խուրշուդյան:

62966.jpg (1.45 MB)

Լավագույն մարզիչ անվանակարգում՝ Հակոբ Սերոբյանը:

Հանդիսատեսի համակրանք անվանակարգում՝ Վարազդատ Լալայանը:

62961.jpg (1.51 MB)