Նեո ընձառյուծին կրկին նկատել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:

Ինչպես վկայում է երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում: