Նյու Յորքում երեք տղամարդ առեւանգել են մետրոյի գնացքը՝ դրանով շրջելու համար, տեղեկացրել է CBS News-ը։

Անցյալ շաբաթ մետրոյի պաշտոնյաները NYPD-ին ասել են, որ հունվարի 25-ին երեք անհայտ անձինք գտել են դատարկ գնացք, որը մնացել էր Քվինսի 71-րդ պողոտայի կայարանում, եւ գողացել են այն: Հայտնի չէ, թե որքան ժամանակ է եռյակը պտտվել դրանով։

Երիտասարդները լքել են գնացքը՝ կոտրելով վագոնների բազմաթիվ ապակիներ։ Միաժամանակ գնացքի դռները կողպվել են, ինչը վկայում է այն մասին, որ խուլիգանները ներս են մտել «տարանցիկ» բանալիների միջոցով։

«Նրանք հստակ գիտեին, թե որտեղ է գնացքը, ինչպես վարել գնացքը եւ ինչպես ստանալ բանալիները»,- ասել է տրանսպորտային փորձագետ Ռոբերտ Փասվելը:

Առեւանգողները սոցիալական ցանցերում տեղադրել են նաեւ իրենց ճանապարհորդության տեսանյութը: Տեսանյութում նրանք երեւում են մեքենավարի խցիկում՝ նրանցից մեկը վարում է գնացքը, իսկ մյուսը նստած է մուտքի դռան մոտ՝ ոտքերը կախած ռելսերի վրա: Չարագործներին, որոնք սեւ հագուստներով էին, դեռ չի հաջողվել բերման ենթարկվել։