Քի Վեսթի փաստաթուղթը նրանք ունեն, թող նրանք հրապարակեն։ Այդ թղթերի վրա գաղտնի գրիֆ չկա, սահամանափակում չունեն, ինչի՞ չեն հրապարակում։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողից «Ազատության» տեսանյութի վերաբերյալ արձագանքին, որտեղ գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը լրատվամիջոցին կոչ է արել հրապարակել հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը։
«Այդ թղթերն ի մի են բերվում, որովհետեւ ես նախկինում էլի ասել եմ` բանակցային գործընթաների համակցված հատորներ մեր պետության մեջ չկան, ցաքուցրիվ ինչ–որ թղթեր են, որոնք պետք է հատ առ հատ հավաքես։ Ես վարչապետ եմ ընտրվել, որոշ թղթեր ստացել եմ, բայց վստահ չեմ, որ դրանք ամբողջն են։ Նույնիսկ եղել է, որ մասնավոր մարդիկ են այլ թղթեր փոխանցել։ Ես հատ հատ ստուգում եմ բոլոր հնարավոր տեղերը։ Մենք կարող ենք՝ հանրային ակնկալիքը բավարարելով մի որևէ փաթեթ հրապարակել, հետո պարզվի մի ուրիշ բան էլ ուրիշ տեղ կա, սա է առաջին խնդիրը՝ հավաքել, ի մի բերել, դարձնել հատոր»,–ասաց Փաշինյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե լրատվամիջոցում հայտնված տեղեկությունն ի՞նչ իրավական հետևանք կարող է ունենալ, ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ենթադրեց, որ մամուլի հրապարակումը կարող է քրեական գործի հարուցման հիմք հանդիսանալ, բայց անձի քրեաիրավական մեղադրանքը ապացուցելու համար հիմք չի կարող հանդիսանալ։





























